Քրիստափոր Քուշնարյանի անվան արվեստի դպրոց
Քրիստափոր Քուշնարյանի անվան արվեստի դպրոց | |
---|---|
Տեսակ | դպրոց |
Հիմնադրված է | 1970 |
Անվանված է | Քրիստափոր Քուշնարյան |
Տնօրեն | Էդգար Գյանջումյան |
Երկիր | Հայաստան |
Տեղագրություն | Երևան |
Հասցե | Երևան, Թումանյան 35ա |
Քրիստափոր Քուշնարյանի անվան արվեստի դպրոց, կրթադաստիարակչական ուսումնական հաստատություն Երևանի Կենտրոն համայնքում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դպրոցն իր գործունեությունը սկսել է 1970 թվականին որպես թիվ 10 երաժշտական դպրոց և գործել է Երևանի Կոնդ թաղամասի Մշակույթի տան մի քանի սենյակներում։ Սկզբնական շրջանում դպրոցի տնօրեն Ջեմմա Սարգսյանը, կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի աջակցությամբ, կարողացել է դպրոցը տեղափոխել քաղաքի կենտրոն։ Դպրոցը կրում է հայ երաժշտագետ, կոմպոզիտոր, ՀԽՍՀ և Ուզբեկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Քրիստափոր Քուշնարյանի անունը։ Դպրոցի անվանակոչության արարողությանը մասնակցել են կոմպոզիտորներ Էդվարդ Միրզոյանը, Գայանե Չեբոտարյանը[1][2]։
«Երաժշտական ամառ» ծրագրով 2014 թվականից դպրոցը համագործակցել է Հայաստանի կոմպոզիտորների միության հետ։
Տնօրեններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ջեմմա Սարգսյան
- Կամո Հովհաննիսյան
- Ռոման Ծատուրյան
- Քնարա Սարկիսովա
- Էդուարդ Եսայանց
- Էդգար Գյանջումյան
Դասավանդող անձնակազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սուրեն Գյանջումյան, ՀՀ ժողովրդական արտիստ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ
- Արամ Թալալյան, ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր
- Աննա Հարությունյան, ՀՀ վաստակավոր նկարիչ
- Գայանե Հարությունյան, պրոֆեսոր, դոցենտ
- Կարինե Առաքելյան, պրոֆեսոր, դոցենտ
- Գեորգի Սարաջյան, դոցենտ
Բաժիններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Երաժշտական դպրոցում գործում են հետևյալ բաժինները՝
- Դաշնամուրային
- Լարային
- Փողային
- Ազգային նվագարանների
- Հարվածային գործիքների
- Վոկալ
- Կոմպոզիցիա
- Պարարվեստ
- Կերպարվեստ
- Թատերական արվեստ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքը, Երաժշտական և արվեստի դպրոցներ
- ↑ «Քրիստափոր Քուշնարյանի անվան արվեստի դպրոց». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 2-ին.